Թուրքական «Գալաթասարայը» չի կարողացել ձևակերպել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան  Քևին Գրոսսկրոյցի տրանսֆերը, տեղեկացնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը:

Հաղորդվում է, որ ՖԻՖԱ-ի հատուկ հանձնաժողովը եկել է այն եզրահանգման, որ թուրքական ակումբը չի հասցրել փաստաթղթերը ժամանակին ձևակերպել, այդ պատճառով էլ կիսապաշտպանը չի կարող հայտավորվել թիմում: 

«Բորուսիան» և «Գալաթասարայը» պայմանավորվել են, որ Գրոսսկրոյցը մինչև հունվար կմարզվի թուրքական ակումբի հետ, իսկ հետո պաշտոնապես կհայտավորվի թիմում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ ֆուտբոլիստը թուրքական ակումբ է տեղափոխվել 1.5 մլն եվրոյով: