Մադրիդի «Ռեալը» կմասնակցի  Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո խոշորագույն միգրացիոն ճգնաժամի կարգավորմանը:

«Այումբն այդպիսի որոշում է կայացրել, որպեսզի աջակցի այն կանանց, տղամարդկանց և երեխաներին, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները՝ փրկվելու մահից և պատերազմից:

Նախագահ Ֆլորենտինո Պերեսը երեկ հեռախոսային զրույց է ունեցել վարչապետ Մարիանո Ռախոյի հետ: Նրանք խոսել են ֆինանսական օգնության կարևորության և այլ միջոցառումների մասին, որոնք ակումբը կձեռնարկի, որպեսզի օգնի Իսպանիայում գտնվող փախստականներին», – ասված է «Արքայական ակումբի» պաշտոնական հայտարարության մեջ: