Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանել է մադրիդյան ակումբի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի նկատմամբ «ՊՍԺ»-ի հետաքրքրության մասին լուրերը.

«Այստեղ ամեն ինչ շատ պարզ է: Եթե «ՊՍԺ»-ն ցանկանում է ձեռք բերել նրան, թող վճարի նախատեսված գումարը՝ 1 մլրդ եվրո: Բայց ես չեմ պատկերացնում «Ռեալն»՝ առանց Ռոնալդուի: Նա ակումբի դեմքն է և լավագույնն աշխարհում:

Իհարկե, Մեսսին նույնպես լավն է, բայց Ռոնալդուն գերազանցում է նրան»- նախագահի խոսքերը մեջբերում է Cadena COPE-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամռանը «Արքայական ակումբը» հրաժարվել էր Ռոնալդուին փարիզյան ակումբին վաճառել 150 մլն եվրոյով: