Ծնվել է կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեոնել Մեսիի երկրորդ որդին:

28-ամյա ֆուտբոլիստն ու նրա կինը՝  Անտոնելա Ռոկուցոն տղային Բենժամին անունն են տվել:

Մեսիի ավագ որդին՝ Տիագոն, ծնվել է 2012թ. նոյեմբերին: