Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն այս ամռանը քննարկել է մադրիդյան ակումբից հեռանալու հնարավորությունը:

El Confidencial-ի հաղորդմամբ՝ 30-ամյա պորտուգալացին դժգոհ է եղել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի կողմից քննադատությունից, ով ամռանը ֆուտբոլիստին ասել էր, որ նա այլևս առաջվանը չէ և պետք է աշխատի իր վրա:

Ըստ աղբյուրի՝ դրանից հետո Ռոնալդուն խնդրել է իր ագենտ Ժորժե Մենդեշային կազմակերպել իր տեղափոխությունն այլ ակումբ, սակայն «Ռեալը» մերժեց «ՊՍԺ»-ի և «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկները:

Նշվում է, որ Ռոնալդուն բաց չի թողնի հաջորդ ամռանն «Արքայական ակումբը» լքելու հնարավորությունը: