Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մյունխենի «Բավարիան»:

Daily Mail-ի փոխանցմամբ՝ գերմանացի մասնագետն անգլիական մի քանի ակուբներից առաջարկներ է ստացել, սակայն նա ամենահավանական տարբերակը համարում է «Բավարիայում» աշխատանքի անցնելը:

Հավելենք, որ «Բավարիայի» ներկայիս գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի պայմանագրի ժամկետն ակումբի հետ լրանում է 2016 թվականի ամռանը: