Ճնշումն ու Կրիշտիանոյի ազդեցությունը ուելսցու վրա` կոտրել են «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլին:

Վերջինս դիմել է հոգեբան Ջեյմի Էդվարդսի ծառայություններին՝ Կրիշտիանո Ռոնալդուի ստեղծած մթնոլորտի պատճառով:

Ֆուտբոլիստը ծանր է տանում այն փաստը, որ թիմում ողջ ուշադրությունը կենտրոնացած է պորտուգալացու վրա, այդ պատճառով էլ դիմել է մասնագետի օգնությանը, վստահեցնում է Daily Mail-ը:

Ավելի վաղ, նախկին բասկետբոլիստ Էդվարդսը օգնել էր նաև անգլիական Պրեմիեր լիգայի մի քանի ֆուտբոլիստների, ինչպիսիք են «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ջո Հարտը, «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լյուկ Շոուն: