Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 4-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալել էր «Գրանադային»:

Հանդիպումն ավարտվեց տանտերերի՝ նվազագույն հաշվով հաղթանակով: Միակ գոլը 55-րդ րոպեին հեղինակեց մադրիդյան ակումբի ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման:

Հավելենք, որ այս հաղթանկի շնորհիվ «Ռեալը» շրջանցեց «Բարսելոնային» և այժմ 10 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: