Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ։

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ պորտուգալացին ստացել է երկրպագուների ձայնների 41 %-ը:

2-րդ հորիզոնականում Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» բրազիլացի հարձակվող Հալկն է (21%), իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Ռոմայի» հարձակվող Ալեսանդրո Ֆլորենցին (15%)։