Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը AS-ին տված հարցազրույցում հայտնել է, որ «Ռեալի» հիմնական կազմում երաշխավորված է միայն պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տեղը.

«Միայն մեկ ֆուտբոլիստ կա, ում տեղը «Ռեալի» հիմնական կազմում կասկածից դուրս է. այդ ֆուտբոլիստը Կրիշտիանու Ռոնալդուն է։ Ես սա ասում եմ՝ հաշվի առնելով նրա ցույց տված խաղը վերջին հանդիպումներում։

Իհարկե, թիմում կան նաև այլ ֆուտբոլիստներ, ովքեր իրենց մակարդակով գերազանցում են ուրիշներին»,- իսպանացի մասնագետի խոսերքը մեջբերում է կայքը։