Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն կարող  կարող է նկարահանվել հոլիվուդյան ռեժիսոր Մարտին Սկորսեզեի նոր ֆիլմում։

A Bola-ի փոխանցմամբ՝ Ռոնալդուն համաձայնել է տրամադրել վերջերս ձեռք բերած նյույորքյան «Trump Tower» կառույցի իր բնակարանները նկարահանումներ կատարելու համար՝ պայմանով, որ ֆիլմում էպիզոդիկ դեր խաղա:

Կինոնկարը իտալացի մագնատ Ալեսանդրո Պրոտոյի մասին է, ով նախկինում Ռոնալդուի նոր բնակարանների սեփականատերն էր։ Գլխավոր դերերում Ալեսանդրա Ամբրոսիոն և Չենինգ Տատումն են։