Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է հեռանալ մադրիդյան ակումբից:

Don Balon-ի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստի նման որոշման պատճառը լարված հարաբերություններն են «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի հետ, ով ցանկանում է թիմում առաջնային դերը տալ ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլին:

Ֆուտբոլիստի գործակալն արդեն սկսել է բանակցություններն անգլիական «Մանչեսթեր Սիթիի», «Մանչեսթեր Յունայթեդի» ու ֆրանսիական «ՊՍԺ»-ի հետ:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն վերջերս հայտնել էր, որ ցանկանում է կարիերան MLS-ում ավարտել:

Հավելենք նաև, որ հարձակվողի գործող պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ավարտվում է 2018-ի ամռանը: