Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 6-րդ տուրում երեկ կայացած Դորտմունդի «Բորուսիա» - «Հոֆենհայմ» հանդիպումը հոբելյանական էր դորտմունդյան ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար: 

Բունդեսլիգայի թվիթերյան էջի հաղորդմամբ՝ հայ ֆուտբոլիստը երեկ անցկացրեց իր 100-րդ խաղը «Բորուսիայում»:

Հիշեցնենք, որ այդ խաղում Տուխելի ղեկավարած թիմը կորցրեց առաջին միավորներն ընթացիկ մրցաշրջանում՝ խաղալով նվազագույն ոչ ոքի՝ 1:1 հաշվով:

Հավելենք նաև, որ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը մասնակցել է 6 խաղի՝ դառնալով 3 գոլի և նույնքան գոլային փոխանցման հողինակ: