Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունել էր «Մալագային»:

Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքի՝ 0:0 հաշվով:

Չնայած բացահայտ առավելությանը՝ մադրիդյան ակումբը չկարողացավ օգտագործել հնարավորություններն ու գրավել մրցակցի դարպասը:

Այսպիսով, «Ռեալը»14 միավորով մնաց երկրորդ տեղում՝ չկարողանաով շրջանցել 15 միավոր ունեցող «Բարսելոնային»: