Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լեոնել Մեսսին, ով վնասվածք էր ստացել Իսպանիայի առանջնույթյան 6-րդ տուրում «Լաս Պալմասի» դեմ կայացած խաղում, կարող է մասնակցել առաջնության 12-րդ տուրում Մադրիդի «Ռեալի» դեմ կայանալիք հանդիպմանը:

El Mundo Deportivo-ի փոխանցմամբ՝ բուժզննումը հաստատել է, որ 28-ամյա արգենտինացու ապաքինումը տեղի կունենա մինչև Էլ-կլասիկոն:

Հիշեցնենք, որ այս տարվա առաջին Սուպերկլասիկոն կկայանա նոյեմբերի 21-ին՝ Սանտիագո Բերնաբեու ստադիոնում: