Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվել էր շվեդական «Մալմյոյին»:

Հանդիպումն ավարտվեց 0:2 հաշվով՝ հյուրերի հաղթանակով:

Մադրիդցիների կազմում հաղթական գոլերի հեղինակը դարձավ թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն՝ 29-րդ և 90-րդ րոպեներին:

Հավելենք, որ այս խաղում պորտուգալացին խփեց իր կարիերայի 500-րդ գոլը:

Թիմերը դաշտ էին դուրս եկել մեկնարկային հետևյալ կազմերով.

«Մալմյո». Վիլանդ, Տիներհոլմ, Իոտուն, Բենգստոն, Արանսոն, Լիվեցկի, Ադու, Ռոդիչ, Բերգետ, Ջուրջիչ, Մարկուս Ռոզենբերգ:

«Ռեալ». Կեյլոր Նավաս, Դանիել Կարվախալ, Նաչո, Ռաֆայել Վարան, Ալվարո Արբելոա, Տոնի Կրոս, Կազեմիրո, Իսկո, Մատեո Կովաչիչ, Կրիշտիանու Ռոնալդու, Կարիմ Բենզեմա: