Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրում շվեդական «Մալմյոյի» դեմ խաղում Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն հեղինակեց իր կարիերայի 500-րդ գոլը:

Լիսաբոնի «Սպորտինգում» Ռոնալդուն 31 խաղում խփել է 5 գոլ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»՝ 292 խաղում՝ 118 գոլ, Պորտուգալիայի հավաքականում՝ 122 խաղում՝ 55 գոլ, իսկ «Ռեալում»՝ 307 խաղում՝ 323 գոլ:

Հիշեցնենք, որ վերոնշյալ խաղում մադրիդյան ակումբը հաղթեց 0:2 հաշվով՝ հենց 30-ամյա պորտուգալացու դուբլի շնորհիվ: