Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվել էր «Սևիլիային»:

Հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով՝ տանտերերի հաղթանակով:

Գոլերը.

Միկայել Կրոն-Դելի (52), Վինսենտե Իբորա (58) – Նեյմար (74` 11մ)

Հիշեցնենք, որ վնասվածի պատճառով կատալոնացիների կազմից բացակայում էին Լեոնել Մեսին և Անդրես Ինյեստան:

Հավելենք նաև, որ «Բարսելոնան» այս պահին ունի 15 միավոր «Սելտայի» հետ բաժանում է 2-3-րդ տեղերը: «Սևիլիան» 8 միավորով 10-րդն է: