Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեին դուր չի եկել թիմի ավագ Մատս Հումելսի հայտարարությունը:

Գերմանացի պաշտպանի կարծիքով՝ Բունդեսլիգայի 8-րդ տուրում Մյունխենի «Բավարիայից» կրած պարտության պատճառն այն էր, որ իր թիմակիցները լավ չեն իրականացրել իրենց առջև դրված խնդիրները:

«Հումելսը պետք է հասկանա, որ այդպիսի խնդիրները հրապարակային քննարկման առարկա չի կարելի դարձնել: Մենք անպայման պետք է առանձնազրույց ունենանք, որի ժամանակ ես նրան անձամբ կասեմ ասելիքս»,- Վացկեի խոսքերը մեջբերում է Sport1.de-ն:

Հիշեցնենք, որ վերոնշյալ խաղում մյունխենյան ակումբը 5:1 հաշվով ջախջախեց երկրորդ տեղում գտնվող «Բորուսիային» և այժմ 100%-ոց արդյունքով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: