Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Մայնցը» հյուրընկալել էր Դորտմունդի «Բորուսիային»:

Հանդիպումն ավարտվեց 0:2 հաշվով՝ հյուրերի հաղթանակով:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և խաղաց առանց փոխարինման՝ 83-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակ:

Գոլերը.

Մարկո Ռոյս (18), Հենրիխ Մխիթարյան (83):

Հավելենք, որ այս հանդիպումից հետո «Բորուսիան» 20 միավորով երկրորդն է: Մրցաշարային աղյուսակը 24 միավորով գլխավորում է Մյունխենի «Բավարիան»: