Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում «Ռեալն» ընդունել էր «Լևանտեին»:

Պորտուգալիայի հավաքականի և «Արքայական ակումբի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն այս խաղում դարձավ մադրիդյան ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն: Խաղի 30-րդ րոպեին պորտուգալացին իր 324-րդ գոլը խփեց «Ռեալում»՝ գերազանցելով 323 գոլի հեղինակ դարձած Ռաուլ Գոնսալեսի ռեկորդը:

Հատկանշական է, որ Ռոնալդուն իր ռեկորդը գրանցել է 310 խաղում, մինչդեռ իսպանացի հարձակվողն իր 323 գոլերը հեղինակել էր 741 խաղում:

Հավելենք, որ վերոնշյալ հանդիպմանը «Ռեալը» հաղթեց 3:0 հաշվով և 18 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: