Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է հոկտեմբերի 22-ին Եվրոպայի լիգայի երրորդ տուրում ադրբեջանական «Գաբալայի» դեմ կայանալիք արտագնա խաղին մեկնելու մասին.

«Դեռ ոչինչ չեմ կարող ասել այդ մասին: Անձնագիրս ինձ մոտ չէ: Այդ հարցով ավելի լավ է դիմել ակումբի ղեկավարությանը, իսկ ես, համենայն դեպս, պատրաստվում եմ խաղին»,- Մխիթարյանի խոսքերը մեջբերում է sport-express-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն հայտարարել էր, որ Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, չի մեկնի Ադրբեջան:

Հավելենք նաև, որ ընթացիկ մրցաշրջանում հայազգի ֆուտբոլիստը գերմանական ակումբի կազմում մասնակցել է 16 պաշտոնական հանդիպման՝ դառնալով 10 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ: