Դորտմունդի «Բորուսիան» արդեն մեկնել է Բաքու՝ մասնակցելու Եվրոպա լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի «Գաբալայի» դեմ արտագնա խաղին:

Հայաստանի հավաքականի և գերմանական ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնել թիմի հետ:

«Մենք Մխիթարյանի հետ եկանք այն եզրակացության, որ ավելի լավ կլինի, եթե նա բաց թողնի առաջիկա խաղը»,- օդանավակայանում լրագրողների հետ կայացած զրույցի ժամանակ ասել է գերմանական ակումբի գործադիր տնօրեն Հանս Յուահիմ Վատցկեն: 

Հիշեցնենք, որ վերոնշյալ հանդիպումը կկայանա վաղը` հոկտեմբերի 22-ին: