Իսպանիայի ֆեդերացիան հետաքննում է առաջիկա կլասսիկոն սպասարկող մրցավարների վրա ճնշում գործադրելու գործը:

L’Esportiude Catalunya-ի փոխանցմամբ՝ հանդիպման եզրային մրցավարը մրցավարական հանձնաժողովից հրահանգներ է ստացել՝ օգնելու Մադրիդի «Ռեալին»:

Վերջինիս հանձնարարվել է «Ռեալի» օգտին սխալ որոշումներ կայացնել, քանի որ եզրերին ավելի քիչ ուշադրություն է դարձվում, քան դաշտի կենտրոնական մասին:

Երբ մրցավարը հրաժարվել է, իսպանական ֆեդերացիայից սպառնալից հեռախոսազանգ է ստացել:

Հատկանշական է, որ նման հրահանգներ ստացել է նաև մյուս եզրային մրցավարը: 

Մրցավարները պաշտոնական դժգոհություն են ներկայացրել կոռուպցիայի դեմ պայքարի դատախազություն, այժմ գործի հետաքննությունը վարում է Իսպանիայի ոստիկանությունը: