Մրցավարական հանձնաժողովի անդամ Խոսե Խիմենես Մունյոսը մեկնաբանել է «Ռեալ» - «Բարսելոնա» հանդիպման մրցավարների վրա ճնշում գործադրելու հետ կապված սկանդալը.

«Սա չլսված բան է: Չեմ պատկերացնում, թե որտեղից է այս ամենն սկսվել, բայց այս իրավիճակը բացարձակապես Կաֆկայի ոգով է, եթե ոչ ավելի վատ:

Ես բողոքի մասին իմացել եմ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական նամակն ստանալուց 5 րոպե առաջ:

Ես դեռևս մտադիր չեմ քննարկել այս թեման, քանի դեռ լիովին չեմ ծանոթացել մանրամասներին»,- Մունյոսի խոսքերը մեջբերում է As-ը:

Հիշեցնենք, որ եզրային մրցավարները, ովքեր պետք է սպասարկեն նոյեմբերի 21-ին Մադրիդում կայանալիք կլասսիկոն, հանձնարարություն էին ստացել մրցավարական հանձնաժողովի կողմից՝ «Ռեալի» օգտին որոշումներ կայացնելու: