Եվրոպա լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» այսօր կհյուրընկալվի ադրբեջանական «Գաբալային»։

Թիմերը դաշտ դուրս կգան մեկնարկային հետևյալ հավանական կազմերով.

«Գաբալա». Բեզոտոսնի, Դաշդեմիրով, Ստանկովիչ, Վերնիդուբ, Ռիկարդինյո, Մեզա, Պերեյրա, Զենյով, Անտոնով, Դոդո։

«Բորուսիա». Վայդենֆելլեր,  Պիշեկ, Պապաստատոպուլոս, Հումելս, Շմելցեր, Վայգլ, Հոֆման, Կաստրո, Կագավա, Ռոյս, Յանուզայ։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի և գերմանական ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը թիմի հետ չի մեկնել Բաքու, քանի որ ակումբի գործադիր տնօրենը հայտարարել էր, որ 26-ամյա ֆուտբոլիստի անվտանգությունն ապահովելու հետ կապված կարող են խնդիրներ լինել։ 

Հավելենք նաև, որ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19։00-ին։