Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում երեկ «Բարսելոնան» 3:1 հաշվով առավելության հասնելով «Էյբարի» նկատմամբ:

Infostrada Sports-ի փոխանցմամբ՝ սա կատալոնացիների 11-րդ անընդմեջ տնային հաղթանակն էր՝ առանց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի:

Հիշեցնենք, որ Մեսսին այժմ վերականգնողական փուլում է: Սեպտեմբերի 26-ին «Լաս Պալմասի» դեմ կայացած խաղում ստացած ծնկի վնասվածքի պատճառով արգենտինացին խաղադաշտից բացակայելու է 7-8 շաբաթ: