Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասն ընթացիկ մրցաշրջանում ամենաշատ սեյվերն է կատարել, գրում է Daily Mail-ը:

Իր պաշտպանած դարպասի ուղղությամբ կատարված 113 ընդհանուր և 31 դիպուկ հարվածներից կոստառիկացին կարողացել է ետ մղել 27-ը։

Մեծ թվով հարվածներ կատարվել են նաև «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերի (66 հարված), «Մանչեսթեր Սիթի» դարպասապահ Ջո Հարթի (69 հարված), Կևին Տրապի («ՊՍԺ»՝ 80 հարված) և Վոյցեխ Շչեսնիի («Ռոմա»՝ 88 հարված) ուղղությամբ։