Ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի խաղում Դորտմունդի «Բորուսիան» հանդիպել էր  «Պադերբորնին»:

Հանդիպումն ավարտվեց 7:1 հաշվով՝ դորտմունդցիների ջախջախիչ հաղթանակով:

Գերմանական ակումբի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղաց առանց փոխարինման՝ դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

Գոլերը.

Ադրիան Ռամոս (25), Գոնսալո Կաստրո (30, 58), Սինձի Կագավա (43), Իլկայ Գյունդոգան (55` 11մ), Լուկաշ Պիշչեկ (87), Հենրիխ Մխիթարյան (89) – Սրջան Լակիչ (21):

Հավելենք, որ այս հաղթանակի շնորհիվ Տուխելի ղեկավարած թիմը նվաճեց 1/8 եզրափակչի ուղեգիր: