«ՊՍԺ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը եկեղեցի է գնել՝ 12.5 մլն եվրոյով։

Aftonbladet.se-ի փոխանցմամբ՝ կաթոլիկ ֆուտբոլիստը ցանկանում է ավետարանական եկեղեցին բնակարանի վերածել։

Զլատանի տրամադրության տակ են գտնվում նաև Ստոկհոլմի և Ֆլորիդայի մոտակայքում տեղակայված վիլլաները, ինչպես նաև բնակարան Նյու-Յորքում։ 

Հավելենք, որ Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Իբրահիմովիչը մասնակցել է 7 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։