Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալել էր «Լաս Պալմասին»:

Հանդիպումն ավարտվեց 3:1 հաշվով՝ տանտերերի հաղթանակով: 

Գոլերը.

Իսկո (4), Կրիշտիանու Ռոնալդու (14), Խեսե Ռոդրիգես (43) – Հերնան (34):

Հավելենք, որ այս հաղթանակից հետո «Արքայական ակումբը» 3 միավորով առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնայից»: