«Ես ոչինչ չունեմ այն մարդկանց դեմ, ովքեր ատում են ինձ: Նրանք ինձ միայն մոտիվացնում են: Դրանից պետք է օգուտ քաղել, դա մեր աշխատանքի մի մասն է: 

Խոստովանում եմ՝ ես աշխարհի ամենահամեստ մարդը չեմ, բայց և չեմ ձևացնում. ես այն եմ, ինչ կամ: Չնայած՝ ինչ-որ բաներում իսկապես համեստ եմ:

Եթե վերհիշեք իմ վերջին 8 տարիները, կհասկանաք, որ ես միշտ գագաթնակոտում եմ եղել: Համար առաջինը կամ երկրորդը. այդ մանրուքներն այնքան էլ կարևոր չեն, որքան նվաճումները:

Գուցե ձեզ համար լավագույնը Մեսսին է, բայց ինձ համար ես եմ լավագույնը: Ինձ համար դժվար է տեսնել, թե Մեսսին ինչպես է այդքան «Ոսկե գնդակներ» ստանում: Այդ պահերին ես նույնիսկ մտածում եմ, թե ինչու եմ մասնակցում նմանատիպ արարողությունների», – Ռոնալդուի խոսքերը մեջբերում է El Pais-ը: