Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 11-րդ տուրում «Վերդերի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ:

Whoscored-ը 26-ամյա ֆուտբոլիստին տվել է 8.5 գնահատականը, իսկ Goal.com-ը՝ 4.5 (5 բալային համակարգով):

Հիշեցնենք, որ վերոնշյալ հանդիպմանը Տուխելի թիմը մրցակցի հարկի տակ հաղթեց 3:1 հաշվով՝ Մխիթարյանի գոլի և 2 գոլային փոխանցումների շնորհիվ: