Ֆրանսիական ոստիկանությունը թույլ է տվել Կարիմ Բենզեմային հեռանալ երկրից: Մադրիդի «Ռեալի» հարձակվողը վերադարձել է Իսպանիա և կմիանա թիմին:

Հիշեցնենք, որ Բենզեմայի դեմ հարուցվել է քրեական գործ, քանի որ ֆուտբոլիստը դատավորի հետ զրույցում նա խոստովանել է, որ առնչություն ունի Ֆրանսիայի հավաքականի մեկ այլ խաղացող Մաթյո Վալբուենային շանտաժի ենթարկելու գործի հետ:

Իսկ ֆուտբոլիստի փաստաբանը հայտարարել է, որ վերջինս չի մասնակցել հանցագործությանը, այլ ուղղակի Վալբուենային է փոխանցել հանցագործների պահանջը՝ խորհուրդ տալով վճարել գումարը և խուսափել ինտիմ բնույթի տեսանյութի հրապարակումից: