Whoscored.com-ը ներկայացրել է Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը ադրբեջանական «Գաբալայի» դեմ Եվրոպայի լիգայի չորրորդ տուրի պատասխան խաղում:

Կայքի փոխանցմամբ՝ Մխիթարյանը 5 հարված է կատարել դարպասի ուղղությամբ, 3 հարված՝ դարպասին: Նրա 59 փոխանցումներից 89.8 տոկոսը ճշգրիտ են եղել: Կիսապաշտպանը մեկ անգամ հաղթել է օդային պայքարում, երեք անգամ խլել է գնդակը, մեկ անգամ էլ կասցրել է մրցակցի գրոհը: Հայազգի ֆուտբոլիստը կանոնները խախտել է երկու անգամ, նույնքան անգամ խախտում են թույլ տվել նրա դեմ, մեկ անգամ հայտնվել է խաղից դուրս վիճակում:

Մխիթարյանը ստացել է ամենաբարձր գնահատականը՝ 10 և ճանաչվել հանդիպման լավագույն խաղացող:

Հիշեցնենք, որ վերոնշյալ հանդիպմանը «Բորուսիան» հաղթեց 4:0 հաշվով, իսկ Մխիթարյանը դարձավ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: