«Սկզբնամասում խաղը բարդ էր, բայց առաջին գոլը փոխեց ամեն ինչ: Մենք լավ խաղ ցուցադրեցինք, ինչի համար շնորհավորում եմ բոլորիս:

Ես զգում էի Գերմանիայում իմ իմ հայրենակիցների աջակցությունը, ովքեր եկել էին ինձ երկրապագելու, ոչ թե ադրբեջանական ակումբին ընկճելու:

Այս խաղն առանձնահատուկ չէր ինձ համար, որևէ սկզբունքայինություն չկար, բայց գոլս հաջող էր: 

Չեմ կարող ասել, թե ինչ տեղի կունենար, եթե ես մեկնեի Բաքու: Դա արդեն անցյալում է, կարևորն այս խաղն էր, որն ամեն ինչ իր տեղը դրեց»,- Մխիթարյանի խոսքերը մեջբերում է azerisport-ը:

Հիշեցնենք, որ վերոնշյալ հանդիպմանը հայազգի ֆուտբոլիստը դարձավ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: