Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 13-րդ տուրում առաջատար «ՊՍԺ»-ն հյուրընկալել էր «Թուլուզին»:

Հանդիպումն ավարտվեց 5:0 հաշվով՝ տանտերերի հաղթանակով:

Գոլերը.

Անխել Դի Մարիա (6), Զլատան Իբրահիմովիչ (18, 75), Լուկաս Մոուրա (66), Էզեկյել Լավեսի (78):

Հավելենք, որ այս հանդիպումից հետո «ՊՍԺ»-ն 35 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: