Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 12-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալել էր Գելզենկիրխենի «Շալկեին»:

Հանդիպումն ավարտվեց 3:2 հաշվով՝ տանտերերի հաղթանակով:

Հայաստանի հավաքականի և դորտմունդցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղաց առանց փոխարինման և կատարեց իր 13-րդ գոլային փոխանցումը ընթացիկ մրցաշրջանում:

Գոլերը.

Սինձի Կագավա (30), Մատիաս Գինտեր (43), Պյեր-Էմերիկ Օբամեյանգ (47) – Կլաս-Յան Հունտելար (32, 71):

Հավե;ենք, որ այս հաղթանակից հետո Թոմաս Տուխելի թիմը 29 միավորով ամրապնդվեց երկրորդ տեղում: