«Ես շատ եմ տխրել այն փաստից, որ «Սևիլիայի» երկրպագուները սուլում էին ինձ։ Ես միաժամանակ և՛ «Ռեալի», և՛ «Սևիլիայի» ներկայացուցիչ եմ։ Թող իմ գերեզմանին այդ երկու ակումբների դրոշները դնեն։

Ինչ վերաբերում է մեր պարտությանը, «Արքայական ակումբի» յուրաքանչյուր խաղը քննություն է։ Պետք է կարողանալ ապրել դրանով և խաղալ ամբողջ նվիրվածությամբ։ «Ռեալի» երկրպագուներն ու գերբը հենց դա են պահանջում»,- Ռամոսի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ վերոնշյալ հանդիպմանը «Ռեալը» 3։2 հաշվով պարտություն կրեց, իսկ Ռամոսը գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ՝ վնասվածքի գնով։