Top Mercato-ն Եվրոպայի ուժեղագույն առաջնությունների ներկայացուցիչներին ընդգրկել է մրցաշրջանի լավագույն ռմբարկուների ընթացիկ ցանկում:

Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ցուցակի 8-րդ տեղում է։

Հայազգի ֆուտբոլիստն արդեն 13 գնդակ է խփել ընթացիկ մրցաշրջանում (5-ը՝ Բունդեսլիգայում, 2-ը՝ Գերմանիայի գավաթի խաղարկությունում, 6-ը՝ Եվրոպա լիգայում):

26-ամյա կիսապաշտպանը նաև 13 գոլային փոխանցման հեղինակ է դարձել և այդ ցուցանիշով ցուցանիշով լավագույնն է եվրոպական հինգ առաջատար առաջնություններում (Անգլիա, Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա):

Եվրոպայի լավագույն ռմբարկուները՝ ընթացիկ մրցաշրջանում.

1. Պյեր-Էմերիկ Օբամեյանգ՝ 22 գոլ (1.10՝ մեկ խաղում)

2. Ռոբերտ Լևանդովսկի՝ 19 (1.06)

3. Թոմաս Մյուլեր՝ 17 (0.94)

4. Արից Ադուրից՝ 15 (0.75)

5. Նեյմար՝ 13 (0.93)

6. Կրիշտիանու Ռոնալդու՝ 13 (0.87)

7. Լուիս Սուարես՝ 13 (0.76)

8. Հենրիխ Մխիթարյան՝ 13 (0.65)

9. Ջեյմի Վարդի՝ 12 (0.92)

10. Մարկո Ռոյս՝ 12 (0.75)