«Ինչ ազդեցություն եմ ես ունեցել Ռոնալդուի վրա՞։ Ամեն ինչ հենց ես եմ արել։ Առանց ինձ նա այն չէր լինի, ինչ հիմա է։

Իհարկե, տարբեր ֆուտբոլիստներ բնավորության տարբեր գծեր ունեն, որոնց համապատասխան էլ դու խոսում ես նրանց հետ. ոմանց վրա գոռում ես, ոմանց վրա՝ ոչ։ Ռոնալդուի վրա ես հազվադեպ եմ գոռացել, ուղղակի պատճառ չեմ ունեցել»,- Քինի խոսքերը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ «Ռեալի» առաջատար հարձակվողը նախորդ շաբաթ հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ ինքը շատ բան է սովորել Ռոյ Քինից, հատկապես վերջինիս գոռոցների շնորհիվ