Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կրկին մտադիր է բեկումնային փոփոխություններ կատարել թիմում՝ մինչև հաջորդ մրցաշրջանի մեկնարկը

mundodeportivo-ի փոխանցմամբ՝ ակումբի նախագահը մտադիր է 140 միլիոն եվրոյով ֆրանսիական ՊՍԺ-ին վաճառել թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուից և ազատվել Կարիմ Բենզեմայից՝ Ֆրանսիայի հավաքականի խաղացող Մաթյո Վալբուենայի շանտաժի քրեական գործի հետ կապ ունենալու փաստի պատճառով:

Բացի այդ, «Արքայական ակումբը» մտադիր է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեային, Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն և Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարին: