Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կրիշտիանո Ռոնալդուն անձնական ինքնաթիռ է գնել և այժմ կարող է հարմարավետ տեղափոխվել աշխարհի ցանկացած կետ, հաղորդում է Correio da Manha-ն:

Ֆուտբոլիստի նոր բազմաֆունկցիոնալ Gulfstream G200-ը կարող է տեղափոխել մինչև 10 մարդու:

Այնպես որ, ֆուտբոլիստը կարող է Ռուսաստանի հավաքականի հետ նոյեմբերի 14-ին Կրասնոդարում կայանալիք ընկերական հանդիպմանը ժամանել սեփական ինքանթիռով:

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը չի մասնակցելու վերոնշյալ ընկերական հանդիպմանը, քանի որ Պորտուգալիայի ազգային հավաքականը նրան չի հրավիրել այդ խաղին: