Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը վստահ է, որ Բենիտեսը «սերուցքայիններին» հարմար մարզիչ չէ, և այդ մասին հայտնել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին, գրում է El Confidencial-ը։

«Այս մարզչի հետ մենք ոչինչի չենք հասնի»,- դժգոհել է պորտուգալացին։

Իսպանական լրատվամիջոցները նախորդ մրցաշրջանի ընթացքում բազմիցս հաղորդել են, որ Ռոնալդուն դժգոհ է Բենիտեսից, քանի որ իրեն անհարմար է զգում վերջինիս մշակած տակտիկական համակարգում։

Վերջերս ֆուտբոլիստն անձամբ էր հայտնել իր՝ հնարավոր հեռանալու մասին, ինչն այնքան էլ դուր չէր եկել Պերեսին։

Դրանից բացի, ֆրանսիական լրատվամիջոցները լուրեր էին տարածել այն մասին, որ ֆուտբոլիստը դեմ չէ տեղափոխվել «ՊՍԺ», ինչի մասին հայտնել է փարիզցիների գլխավոր մարզիչ Լորան Բլանին։