Դորտմունդի «Բորուսիան» դիտարկում է թիմի հարձակվող  Պյեր-Էմրիկ Օբամեյանգին 60 մլն եվրոյով վաճառելու հնարավորությունը, և «Արսենալը» հավանական գնորդի թեկնածուներից է։

Bild-ի փոխանցմամբ՝ դորտմունդցիներն այնքան էլ ոգևորված չեն հարձակվողին վաճառելու մտքից, բայց կդիտարկեն իրենց պահանջներին համապատասխանող առաջարկները։

26-ամյա ֆուտբոլիստի համար պայքարում «զինագործների» մրցակիցը ֆրանսիական «ՊՍԺ»-ն է։ 

Հավելենք, որ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Օբամեյանգը անցկացրած 12 հանդիպումներում 14 գոլի հեղինակ է դարձել։