Հայտնի են դարձել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պյեր-Էմրիկ Օբամեյանգի՝ թիմից հեռանալու հնարավորության պայմանները: 

Bild-ի փոխանցմամբ՝ 26-ամյա գաբոնացին գերմանական ակումբի հետ պայմանավորվածության է եկել, որ կմնա թիմում այնքան ժամանակ, քանի դեռ այնտեղ խաղում է կիսպաշտպան Մարկո Ռոյսը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Օբամեյանգին, ում համար պայքարում են «Բարսելոնան», «Արսենալը» և «ՊՍԺ»-ն, դորտմունդցիները պատրաստ են վաճառել 60 մլն եվրոյից ոչ պակաս գնով: