Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն, ով դուբլի հեղինակ դարձավ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում կայացած «Շախտյոր» - «Ռեալ» (3:4) հանդիպմանը, խոսել է խաղից ստացած տպավորությունների մասին.

«Մենք շատ վստահ էին խաղում և նախաձեռնությունը լրիվ մեր ձեռքն էինք վերցրել։ Արագ գոլ խփեցինք, կառավարում էինք գնդակը, գոլային պահեր էինք ստեղծում։ Բայց ինչ-որ բան այնպես չստացվեց։ Նախ տուգանայինը, հետո էլ ևս 2 գոլ բաց թողեցինք։

Մի խոսքով, «Ռեալը» հրաշալի խաղաց՝ բացառությամբ վերջին 15 րոպեների», – հարձակվողի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։