Ֆուտբոլի Եվրոպա լիգայի 5-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվել էր «Կրասնոդարին»: 

Հանդիպումն ավարտվեց 1:0 հաշվով՝ տանտերերի հաղթանակով:

Խաղի միակ գոլի հեղինակը դարձավ Մամաևը՝ հենց հանդիպման սկզբնամասում՝ 2-րդ րոպեին:

Հավելենք, որ թե՛ «Բորուսիան», թե՛ «Կրասնոդարը» C խմբում վաստակել են 10-ական միավոր և ապահովել են տեղը 1/8 եզրափակչում: