Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր իր հեղինակած գրքում հիացմունքով է արտահայտվել Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին.

«Նախորդ մրցաշրջանում Մխիթարյանին շատ էին քննադատում: բայց շատ ֆուտբոլիստներ նույնիսկ կերազեին՝ ունենալ նրա խնդիրները: Անկասկած, Հենրիխն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Նրա տեխնիկայի և արագության համադրումն ուղղակի անհավանական է»,- Կլոպի գրքից հատված է մեջբերում dailymail-ը:

Հիշեցնենք, որ Կլոպը «Բորուսիայից» հեռացավ անցած մրցաշրջանի վերջին, իսկ Բրենդան Ռոջերսի պաշտոնանկությունից հետո ստանձնեց «Լիվերպուլի» գլխավոր մարզչի դերը: