Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Գերմանիայի առաջնության 14-րդ տուրում «Շտուտգարտի» դեմ կայացած հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Մխիթարյանը երկուական հարված է կատարել դարպասին և դարպասի ուղղությամբ։ Հայ ֆուտբոլիստը կատարել է 39 փոխանցում, որոնցից 71,8 %-ը՝ ճշգրիտ, մեկ անգամ հաղթել է օդային պայքարում, 10 անգամ հաջողությամբ շրջանցել է մրցակցին, երեք անգամ խլել է գնդակը, մեկ անգամ կասեցրել մրցակցի գրոհը։

Հայազգի ֆուտբոլիստը մեկ անգամ է խախտել կանոնները, երկու անգամ հայտնվել է խաղից դուրս վիճակում, նրա դեմ պայքարում կանոնները խախտել են երեք անգամ։

Հիշեցնենք, որ Թոմաս Տուխելի գլխավորած թիմը հաղթեց 4։1 հաշվով: